|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մեր օրերում արվեստագետն ազատ է, ազատ է իր գործողություններում. լրագրողների հետ զրույցում նշեց անվանի կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը՝ անդրադառնալով «Փարաջանով» ֆիլմի համառեժիսոր Օլենա Ֆետիսովայի հայտարարությանը, որ հրաժարվում է ՀՀ պետական մրցանակից:
Ավետիքյանի հավաստմամբ՝ հանգամանքներն այնպես են դասավորվել, որ Ֆետիսովան իր քաղաքացիական դիրքորոշումն է որոշել արտահայտել:
«Արվեստագետի դերը մնում է ազատ ստեղծագործելը եւ իր ամբիոնն օգտագործելը՝ իր ասելիքն ասելու համար: Ես հարգում եմ Ֆետիսովայի կարծիքը»,- ասաց Ավետիքյանը: