Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկացրել էինք, որ նախօրեին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել ֆրանսահայ կինոռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի հանդիպումը հանդիսատեսի հետ: Հանդիպման շրջանակներում ցուցադրվել է նրա` 2010-ին նկարահանած «Շնապատում» անիմացիոն ֆիլմը, որի ցուցադրությունը նվիրված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ավետիքյանը, խոսելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում իրականացվող նախագծերի, նկարահանվող ֆիլմերի մասին, նշեց, որ անողն անում է իր գործը` ոչ մի կլոր տարեթվերի չսպասելով և դրանց մեջ չսահմանափակվելով:
«Ապրիլի 24-ով ոչինչ չի վերջանում, ոչինչ չի լուծվում: Շարունակել է պետք, աշխատել, անդրադառնալ, որ մեզնից հետո եկողներն էլ մեր գործը շարունակեն: Ի՞նչ է, պետք է 100 տարի սպասեինք, որ հենց Ցեղասպանության օ՞րն արտահայտվեինք: Ոչ, կարծում եմ` արտահայտվել ուզողն արտահայտվում է` այդ տարեթվերին չնայելով»,- ասաց Ավետիքյանը: