Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հոկտեմբերի 9-ին մեկնարկելու է ԵԽԽՎ նստաշրջանը: Այսօր խորհրդարանում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ օրակարգի հաստատումից հետո քվերակության է դրվելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահության հայտնելու բանաձևը: Նա նաև տեղեկացրեց, որ այս անգամ Բյուրոն սահմանել է հատուկ ընթացակարգ և, ի տարբերություն սովորական ընթացակարգի` բոլոր պատվիրակները կարողանում են հերթագրվել և ելույթ ունենալ, այս անգամ այդպիսի ընթացակարգ նախատեսված չէ:
«Ելույթի իրավունք է տրված անվստահություն հայտնելու բանաձևի հեղինակին՝ Նորվեգիայի պատվիրակության անդամին, ով առաջինն է նրան անվստահություն հայտնելու բանաձևի տակ ստորագրել: 5 պատվիրակությունների ղեկավարները կամ ներկայացուցիչները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց դիրքորոշումները: Դրանից հետո, եթե Պեդրո Ագրամունտը կլինի այնտեղ և ցանկություն կունենա արտահայտելու որոշակի դիրքորոշում, ապա ձայնը կտրվի նրան, և անմիջապես հետո դահլիճում բաց քվեարկություն կանցկացվի, ու պարզ կլինի, ով ինչպես քվեարկեց»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Ագրամունտին անվստահություն հայտնելու համար բավարար կլինի 102 ձայն: Հովհաննիսյանը նշեց, որ ինքը մտավախություն չունի, թե գործընթացը կտապալվի, սակայն դա չի բացառում:
«Պեդրո Ագրամունտն իր ցուցաբերած վարքագծով ցույց տվեց մեկ բան` իրականում բացարձակապես չի հարգում որևէ արժեք, ինքը չի հարգում սեփական ֆրակցիային»,- ասաց ՀՀ պատվիրակության ղեկավարը, ապա շեշտեց, որ իրենց մեծ դժվարությամբ հաջողվեց Ագրամունտին հեռացնել ԵԺԿ-ից: Հովհաննիսյանի խոսքով` հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է, որ ինքը չի կարծում, թե Ագրամունտը համակերպվել է այս որոշման հետ և չի փորձելու որոշակի քայլեր ձեռնարկել:
«Ես նմանատիպ որակումից զերծ կմնայի, բայց այն, որ Եվրոպայի խորհուրդը, իր պատվիրակների մեծամասնությամբ, այլևս ունի հստակ կամք և ցուցաբերելու է իր կամքը, դրանում էլ թույլ տվեք վստահություն հայտնել»,- ասաց նա: