Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 13-ին Մոսկվայի Սոլյանկայի պետական պատկերասրահում կբացվի Սերգեյ Փարաջանովին նվիրված` «Նռան գույնը» խորագրով ցուցահանդեսը, որով էլ կմեկնարկի Փարաջանովյան տարին:
Yerkir.am-ի հետ զրույցում ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը նշեց, որ ցուցահանդեսի շրջանակներում` փետրվարի 26, 27-ին, «Փարաջանով» ֆիլմի երկու փակ ցուցադրում կլինի:
«Փարաջանովն, իբրեւ արտիստ, այդ ժամանակաշրջանում կարողացել է շատ քարացած որոշումների վրայով թռչել` թռչել պրոֆեսիոնալ: Նա շատ մեծ ռիսկով, ներքին կամքի ուժով եւ ազատությամբ է դիմել արվեստի ամենաազատ եւ ճոխ ուղղությանը` կինոյին` մնալով մտերիմ իր սկզբունքներին: Նա հանդիսատեսին կարողացավ մատուցել յուրահատուկ գործեր: Քիչ արվեստագետներ կան, որ այդպիսի դրության մեջ կարողանում են ազատ արտահայտվել` չնայած ստեղծագործական ազատության համար ստիպված էր իր ազատությամբ վճարել»,- ասաց Ավետիքյանը:
Փարաջանով, Փելեշյան, Տարկովսկի... Նրանք, Ավետիքյանի հավաստմամբ, արվեստագետներ էին, որոնք, ճիշտ է, հալածվեցին կառավարությունների կողմից, քանի որ անցնում էին սահմանը, այն սահմանը, որն այդ ժամանակ դրված էր արվեստի առաջ, բայց կարողացան ստեղծել իրենցը: Ավետիքյանը կարծում է, որ արվեստագետը պետք է կարողանա ազատորեն արտահայտվել, որ իր ստեղծագործության սահմանները կարողանա մեծացնել:
«Այսօր, այո, դեմոկրատիան թույլատրում է ազատ ստեղծագործել, բայց ի՞նչ ազատ արվեստ, եթե կա էկոնոմիկական ցենզուրա, այսինքն` այն ստեղծագործողը, որի գործը եկամուտ չի բերում` նրան ոչ մի աջակցություն: Եվ հիմա դժվար է ասել` ո՞ր սահմանն է հեշտ շրջանցել»,- ասաց Ավետիքյանը` հավելելով, որ պետությունը պետք է աջակցի նրանց, ովքեր իսկապես նվիրված են իրենց արվեստին: