կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-08 11:39
Հասարակություն

Հաղթելու ենք դարավոր թշնամուն, որն այս մի պարտությունը կհիշի առհավետ․ Սերժ Ավետիքյան

Հաղթելու ենք դարավոր թշնամուն, որն այս մի պարտությունը կհիշի առհավետ․ Սերժ Ավետիքյան

«Թանկագի՛ն հայրենակիցներ, թանկագի՛ն զինվորներ, ամենայն վստահությամբ եմ ասում ձեզ, որ հաղթելու ենք դարավոր թշնամուն, որն այս մի պարտությունը կհիշի առհավետ։ Ասում եմ, որովհետև վստահում եմ մեզ բոլորիս, ձեզ՝ երիտասարդ, թե պակաս երիտասարդ, որ ամուր կանգնած եք ճակատում»,- թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ մարտնչող զինվորներին  ուղերձով դիմել է ֆրանսահայ կինոռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։

Ոգեշնչող ուղերձում ֆրանսահայ դերասանն ընդգծել է․ «Մենք բոլորս հենց ամենասկզբից ձեզ հետ կանգնած ենք ճակատում, դուք դա գիտեք։ Ասում եմ, որովհետև իմ խորքում այդպես եմ զգում։ Մեր ժողովուրդը բազում արհավիրքների միջով է անցել և ամեն անգամ կարողացել է վերստին խոյանալ, ուր էլ լինի։ Այսօր մենք առավել, քան երբևէ միասին ենք և միասնական՝ անկախ մեր տարբերություններից։ Միասնական մնա՛նք և կհաղթենք, սա համոզմունք է։ Վստահ եղե՛ք, որ մենք շուտով կտեսնենք մեր ազատությունը և կկարողանանք օգտվել այդ ազատությունից՝ մեր ապագան Հայաստանում և Սփյուռքում կառուցելու համար։ Չնայած պատերազմին և համավարակին՝ շուտով ֆիզիկապես ներկա եմ լինելու ձեր կողքին՝ մեր հողի վրա․ մեր նախագծերը պետք է առաջ գնան ամենուրեք։ Մենք՝ արվեստագետներս, մեր մարտն ունենք հաղթելու։ Այդ մարտը տալիս ենք, որպեսզի մեր մշակույթը փայլատակի աշխարհի բոլոր ծագերում։ Մենք աշխարհի ժողովուրդ ենք, չմոռանանք այդ մասին։ Կեցցե՛ հայ ժողովուրդը։ Խաղաղություն բոլորիս, ուր էլ որ լինենք»։