|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Պատիվ է լինել Տիգրան Մանսուրյանի, Արթուր Մեսչյանի կողքին. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը` անդրադառնալով` «Փարաջանով» ֆիլմի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պետական մրցանակի արժանանալուն:
Ավետիքյանի կարծիքով` Հայաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Վրաստանի արտադրած ֆիլմն առաջին համատեղ աշխատանքն է, որը փաստում է, որ լուրջ ֆիլմերը /լուրջ` ոչ թե թեմատիկ կամ տաղանդի առումով, այլ ֆունկցիայի/ կարող են հաջողության հասնել միայն համատեղ արտադրության շնորհիվ:
«Ուրախ եմ, որ կարողացա ծառայել այս կամրջին: Հույս ունեմ` մեր համագործակցությունը հետագայում էլ կշարունակվի: Չեմ կարծում` ֆիլմին մրցանակ տալը զուտ քաղաքական քայլ է, եթե ֆիլմը ստացված չլիներ, չէր գնահատվի: Կարծում եմ` այն ռիսկով ֆիլմ է եւ որոշ չափով ստացված: Ես զգացված եմ, որ պետությունը կարող է հասկանալ արվեստի միջավայրում այսպիսի գործը: Ամենակարեւորն է հասկանալ, որ ֆիլմն իր ոճով եւ թեմայով էական նշանակություն ունի Հայաստանի համար»,- ասաց Ավետիքյանը: