Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության ենթարկեց այն՝ հայտարարևելով, որ դեմ է քվեարկելու այդ օրինագծին:
Բացատրելով իր որոշումը` նա նշեց, որ օրենքի այս նախագիծն իրենից ներկյացնում է կառուցվածքային փոփոխություն, բայց ոչ՝ որակական փոփոխություն, որովհետև բավական է նայել քրեական այն աղմկահարույց գործերը, որոնք բացահայտված չեն, պարզ կլինի, որ այս օրենքի նախագիծը ունի ձև, բայց ոչ՝ բովանդակություն:
«Իրականում սա օրենք է նախկին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին աշխատանքի համար: Այսինքն` ոչ թե օրենքի հարց է լուծվում, այլ այս օրենքի նախագծի անհրաժեշտությունը ծագեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը չառաջադրեց Աղվան Հովեփյանին գլխավոր դատախազի պաշտոնում: Չառաջադրեց՝ կոնյունկտուրային խնդիրներից ելնելով, ցույց տալու համար, որ ինքն առաջվա նման տիրապետում է իշխանության լծակներին: Հիմա նա չի ուզում, որ Աղվան Հովսեփյանը համալրի Սերժ Սարգսյանից դժգոհողների բանակը: Նման կոմբինացիա Սերժ Սարգսյանը իրականացրեց ժամանակին նաև Հովիկ Աբրահամյանի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա համոզմամբ՝ այս օրենքով Սերժ Սարգսյանը նվազեցնում է ոստիկանապետի և պաշտպանության նախարարի ազդեցությունը, մյուս կողմից` իր համար ցանկալի քայլեր է անում ՝ուժեղացնելով վարչապետի լիազորությունները: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե բոլորը դեմ քվեարկեն այս օրենքի նախագծին, ապա Աղվան Հովսեփյանը կդառնա գործազուրկ՝ համալրելով երիտասարդ թոշակառուների շարքը, ովքեր որոշ ժամանակ անց հայտարարում են անարդարությունների, կոռուպցիայի մասին, որ կպայքարեն իշխանափոխության համար՝ համալրելով արդեն արդարության մարտիկների շարքերը: «Ի վերջո, ումից է պակաս Աղվան Հովսեփյանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի ելույթից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հակադարձեց Փաշինյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր իրեն՝ ասելով. «Ձեր դիտարկումներն անտեղի են, լավ գիտենք՝ ով ում գործակալն է: Ինձ հետ կապված` զուտ քաղաքական խնդիրներ են եղել»: