| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունների սահմանադրական ժամկետը լրացել է: Այս կապակցությամբ այսօր արդեն գլխավոր դատախազին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հովսեփյանին՝ «երկարամյա ծառայության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար եւ հույս է հայտնել, որ Աղվան Հովսեփյանը տարիների իր փորձառությունն այսուհետ ևս կծառայեցնի հանրային շահերի պաշտպանության և իրավապահպան համակարգի հետագա զարգացման գործին»:
ԱԺ-ում Yerkir.am-ը գլխավոր դատախազի պատգամավոր եղբայր Ռուբեն Հովսեփյանից փորձեց պարզել, թե, նրա կարծիքով, եղբայրը կվերանշանակվի նույն պաշտոնում: Ռուբեն Հովսեփյանը հայտարարեց, որ եղբայրը դարձյալ կվերանշանակվի, քանի որ լավ է կատարում իր աշխատանքը: Նա համոզված է, որ եղբոր աշխատանքից գոհ են նաեւ քաղաքացիները:
Նշենք, սակայն, որ, Yerkir.am-ի տեղեկություններով, Աղվան Հովսեփյանը չի վերանշանակվելու: Նա անցնելու է այլ պաշտոնի: