կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 19:58
Հասարակություն

Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար քրեական գործ հարուցելու պահանջով դատական նիստը կկայանա վաղը

Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար քրեական գործ հարուցելու պահանջով դատական նիստը կկայանա վաղը

Վաղը՝ 22.04.2022թ. ժամը 10:10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրում տեղի կունենա դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանի կողմից Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը դատախազության կողմից չքննարկելու դեմ ներկայացված բողոքի քննությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ նիստը դռնբաց է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փաստաբանական թիմը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Աղվան Հովսեփյանին ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելու հատկանիշներով: Փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ դատախազությունն ընդամենը գրությամբ է պատասխանել՝ նշելով, թե հաղորդում անունով դիմումը նույնիսկ հանցագործության մասին տեղեկություններ չի պարունակում: Մինչդեռ փաստաբանները նշել էին թե հոդվածը, թե արարքը, թե տարրերը: