Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերթական շոուն է, գրեթե 100 տոկոսով վստահ եմ, որ ժամանակ կանցնի և, ինչպես բազմաթիվ այլ պարագաներում, կպարզվի, որ որևէ ռեալ բան դատական համակարգով ապացուցել հնարավոր չէ՝ անկախ այդ մարդու գործունեության վերաբերյալ եղած տեսակետներից․ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշմանը՝ լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Վարդանյանը կարծիք հայտնեց, որ Աղվան Հովսեփյանի կալանավորումը մարդկանց զբաղեցնելու հերթական տեսարանն է։
«Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաանորակ իշխանությունը, ինչպիսին սա է, միշտ ավելի մեծ հնարավորություններ ունի օրակարգ թելադրելու, օրակարգ շեղելու։ Բայց կարծում եմ, որ հասարակությունը հասել է մի հանգրվանի, երբ հասկացել է, որ այսպես անվերջ շարունակվել չի կարող», - ասաց նա։
Վարդանյանը Փաշինյանի իշխանության շարունակականությունը պայմանավորեց արտաքին ուժային կենտրոնների հետ նրա ունեցած պայմանավորվածություններով։
«Թե ինչ նախնական պայմանավորվածություններ կան, ինչ հարաբերություններ, ինչ քննարկումներ են ուժային տարբեր կենտրոնների հետ, սա՛ է հիմնական խնդիրը։ Սա թաքցնելը, հասարակությանն այլ օրակարգերով «սնելը» ավելի է մոտեցնելու այս իշխանության վախճանը»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը։