Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ճանաչում է որպես պարկեշտ, առաքինի, օրինապաշտ մարդու՝ լուրջ սկզբունքային հատկություններով, և նա չի կարող դառնալ ընդդիմադիր, անգամ եթե դառնա գործազուրկ: Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե Աղվան Հովսեփյանը գործազուրկ դառնալու դեպքում կպահանջի՞ իշխանափոխություն, ինչպես իր ելույթում նշեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Վարդան Այվազյանը շեշտեց, որ ինքն անկեղծ է Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գնահատականներում՝ հավելելով, որ որևէ բարեկամ չունի` դատախազությունում աշխատող:
Իսկ թե ի՞նչ իմաստ ունի նոր քննչական մարմին ստեղծել, եթե բազմաթիվ քրեական գործեր մնում են չբացահայտված, պատգամավորը նշեց, որ ամբողջ աշխարհում է չբացահայտված գործերի թիվը շատ, իսկ քննչական մարմին ստեղծելը, ըստ նրա, կարևոր է, ու պետք չէ այն կապել անձի հետ:
Մեր այն դիտարկմանը, որ նոր քննչական մարմինը գլխավորելու է Աղվան Հովսեփյանը, ահա, թե ինչու այդ նոր մարմնի ստեղծումը կապվում է նախկին ՀՀ գլխավոր դատախազի անձի հետ, Վարդան Այվազյանը պատասխանեց, որ դեռևս շրջանառվում է նրա անունը, բայց հնարավոր է չնշանակվի կամ էլ նշանակվելուց մի քանի տարի հետո անցնի թոշակի: