Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-08-08 18:42
Իրավական

Բուժաշխատողը ՎՊ-ում աշխատանքի տեղավորելու դիմաց պահանջել է 500 դոլար կաշառք

Բուժաշխատողը ՎՊ-ում աշխատանքի տեղավորելու դիմաց պահանջել է 500 դոլար կաշառք

 Լոռու մարզի դատախազությունում  հարուցվել է կոռուպցիոն բնույթի քրեական գործ՝ խաբեության եղանակով ուրիշի զգալի չափերի գույք հափշտակելու, խոշոր չափերով կաշառք տալու և  խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձի դեպքերի առթիվ:

    ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են  ձեռք բերվել այն մասին, որ Երևանում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն  ՀՀ Վերահսկիչ պալատում աշխատանքի տեղավորելու   պատրվակով  Լ. Ս-ից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 500 ԱՄՆ դոլար, որը հետագայում հափշտակել է:

    Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ  նաև այն մասին,  որ Երևան քաղաքում գործող «Ֆրանսիական ուռուցքաբանության ինստիտուտ» կազմակերպության բուժաշխատակից Ա. Փ.-ն  աշխատանքի բերումով ծանոթացել է նույն բուժհաստատությունում բուժվող հիվանդ Ս.Ղ.-ի դստեր՝ Լ. Ս.-ի հետ, տեղեկանալով նրա աշխատանքի տեղավորվելու ցանկություն ունենալու մասին, խարդախությամբ գումար հափշտակելու նպատակով առաջարկել է իր միջնորդական ծառայությունները՝ խոստանալով իր ծանոթ պաշտոնատար անձին 500 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալու դիմաց աշխատանքի տեղավորել ՀՀ վերահսկիչ պալատում: Սակայն, գիտակցելով իր  խոստումը կատարելու անհնարինությունը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով Լ. Ս.-ին  համոզելու, նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է խոշոր չափերով կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձին, ապա, ստանալով վերջինիս համաձայնությունը, անձամբ ստացել է  զգալի չափի՝  240.750 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, որն օգտագործելով իր անձնական կարիքների համար,  խաբեության եղանակով հափշտակել է:

 Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ                         քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին:

 ՀՀ Գլխավոր դատախազություն