Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կարծիքով՝ իր ընտանիքը ավադապահ ընտանիք է, և ամանորյա սեղանին դրվել են բոլոր այն ավանդական ուտեստներրը, որոնք դրվում են բոլոր հայկական սեղաններին: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ իր համար հաճելի է, երբ իր երեխաները ճաշակում են իր ձեռքով պատրաստած ուտեստները: Իսկ իր կողմից պատրաստած բլինչիկները միայն ամանորյա սեղանի զարդ չեն:
«Իմ երեխաները շատ են սիրում իմ պատրաստած բլինչիկները : Երեկոյան ուշ ժամի գործից գալիս եմ, փոքրիկ տղաս երբ ասում է՝ մամա ես բլինչիկ եմ ուզում, նրան մերժելն անհնար է, մինչև գիշերվա երկուսը երեքը կանգնում եմ պատրաստում եմ, ու դա հաճույքով եմ անում»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը:
ԱԺ փոխնախագահը պատմեց, որ իրենց ընտանիքում արդեն սովորույթ է դարձել, որ մինչև նոր տարվա առաջին զարկերը հնչելը, տան անդամները շնորհակալություն են ասում գնացող տարվան՝ ճանապարհելով այն բարի խոսքերով :
«Ամուսինս, որպես կանոն փոքրիկ վերլուծություն է անում, ամփոփելով տարին ու եզրագծելով, թե ով ինչ հաջողություններ ունեցավ , ով ինչի հասավ: Աշխատում են երեխաներին դաստիարակել հենց այդ ոգով. այն է՝ կյանքի բոլոր դրվագներին նայել երախտագիտությամբ»,- ասաց ԱԺ փոխնախագահը: