Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի վեցին տեղի ունեցած հանրաքվեին: Նրա խոսքով` ընտրակեղծիքների և խախտումների մասին խոսակցությունները պետք է լինեն հստակ և առարկայական, փաստային:
«Այն իներցիոն խոսակցությունը, սպասելիքները կամ պատրանքները, որ որոշ քաղաքական ուժեր կարող էին ունենալ, և որ կան մեր հիշողության մեջ, դա ընդհանուր խոսակցություն է, որը ոչինչ չի ասում: Իսկ կոնկրետ խոսակցությունն այն է, ինչ այսօր ընթանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որտեղ հավաքված են բոլոր բողոքները և կատարվում է աշխատանք», – ընդգծեց նա:
Անդրադառնալով մի քանի ընտրատարածքում արված վերահաշվարկներին` Նաղդալյանը նշեց, որ դրանք էական փոփոխությունների չեն հանգեցրել: Նրա խոսքով` նախկինում եղած ընտրությունների հետ համեմատականներ անցկացնելով` այս անգամ մասսայական խախտման դեպքեր չեն եղել: Նաղդալյանն ընդգծեց, որ իրենք որևէ մեկին համոզելու խնդիր չունեն:
«Քայլ առ քայլ ընտրությունները մեր երկրում կատարվում են ավելի թափանցիկ և ավելի օրինական: Տարիների ընթացքում այն խախտումների տեսակները, որոնք եղել են 10-15 տարի առաջ, այսօր բացարձակ անցել են պատմության գիրկը, օրինակ` լույսերը հանգցրելը, տուփերը գողանալը, ընտրատեղամասերի մոտ աղմուկները: Դուք ասում եք` լցոնում եք արել, որը փաստ չէ: Փաստն այն է, որն արձանագրվել է», – հավելեց նա և ընդգծեց.
«Տեղամասերի դիմաց հանգիստ, բացարձակ անխոչընդոտ էր: Այսօր դեռ կան դեպքեր, որոնց մասին դուք խոսում եք: Դուք էլ շատ լավ գիտեք` անմիջապես բարձրաձայնվեց փաստը, և կալանավորվեց կատարողը, դա է քաղաքական կամքը», -եզրափակեց նա: