կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-27 15:33
Քաղաքական

Ճիշտ կլինի, որ Ռոբերտ Ուոլթերը փաստահավաք առաքելությունն իրականացնի Ղարաբաղում. Հերմինե Նաղդալյան

Ճիշտ կլինի, որ Ռոբերտ Ուոլթերը փաստահավաք առաքելությունն իրականացնի Ղարաբաղում. Հերմինե Նաղդալյան

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԵԽԽՎ հերթական լիագումար նիստի հայ պատվիրակները ամփոփեցին նիստի աշխատանքները:

 

րագրողները հարցրեցին պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանին, թե ինչպե՞ս են ընթանում հայերի կողմից չընդունված զեկույցի մշակման աշխատանքները, և արդյո՞ք փոխվելու է զեկույցի վերնագիրը:

 

Հիշեցնենք, որ ԼՂ հարցով ԵԽԽՎ-ն պատրաստում է մի զեկույց, որի վերնագիրը` «Բռնությունների աճը ԼՂ-ում և Ադրբեջանի գրավյալ տարածքներում», հայկական կողմը ընդունելի չի համարում:

 

Հերմինե Նաղդալյանի խոսքով` զեկույցի հեղինակը` բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլտերը, իր փաստահավաք առաքելությունն է իրականացրել Ադրբեջանում և այժմ էլ ցանկություն ունի Հայաստան գալ փաստահավաք առաքելությամբ:

 

«Մենք իրեն ասել ենք, որ փաստահավաք առաքելությունն ինքը պետք է ոչ թե Հայաստանում, այլ Ղարաբաղում, ու բերել ենք օրինակներ, որ երբ Եվրոպայի խորհուրդն անդրադարձել է կոնֆլիկտային թեմաներով զեկույցներին, ապա ընտրվել է աշխատանքային տարբերակը, որպեսզի աշխատեն հենց այդ կոնֆլիկտային գոտիների ներկայացուցիչների հետ: Այդպես է եղել նաեւ Կոսովոյի զեկույցի ժամանակ: Մեր տեսակետն այն է, որ` եթե դուք ԼՂ-ի մասին որևէ զեկույց եք նախապատրաստում, ապա պիտի խոսեք հենց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, ում որ այդ զեկույցը վերաբերում է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

 

Նա հավելեց, որ հիմա զեկույցի պատրաստման այն պահն է, երբ Ուոլթերը պետք է հայտարարի, որ փաստահավաք առաքելությամբ պետք է լինի Ադրբեջանում, Հայաստանում և Ղարաբաղում: «Հիմա Ուոլթերը պետք է անի իր քայլերը, և կտեսնենք, նա կլինի՞ Ղարաբաղում, կհանդիպի՞ այնտեղ մարդկանց հետ, Ղարաբաղի իշխանությունների հետ և այլն: Ինչ վերաբերում է վերնագրի փոփոխությանը, ապա վերնագիրն ընտրված է եղել որպես աշխատանքային վերնագիր: Քննարկումների ժամանակ ասվել է, որ զեկուցողը կարող է վերնագիրը փոխել»,- ասաց Հերմինե Նաղդալյանը: