Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց վերջին օրերին ԱԺ նիստերում վարման կարգի հետ կապված տարաձայնությունների մասին հարցին: Նա նշեց, որ ԱԺ փոխնախագահները իրավունք ունեն արտահերթ ելույթ ունենալու:
Yerkir.am-ի հարցին, որ երեկ էլ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դժգոհեց, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չարաշահում է իր դիրքը և տեղից ռեպլիկներ է անում, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց. «Կարծում եմ` Զարուհի Փոստանջյանը պարզապես մի քիչ նյարդայնացել էր ու ավելին ասաց, քան պետք էր, որովհետև ո'չ իմ ռեպլիկները, ո'չ էլ իմ` վարման վերաբերյալ աշխատանքները որևէ վիրավորական ու վարման կարգին չվերաբերող բան չէր պարունակում»: Նա ավելացրեց, որ չարժե, որ կին պատգամավորները միմյանց սուր որակումներ տան:
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ նիստ նախագահելը այդքան էլ բարդ աշխատանք չէ, քանի որ կանոնակարգ գոյություն ունի, սակայն վերջին շրջանում շատ պատգամավորներ չեն կարողանում զերծ մնալ վարման կարգի հետ կապված գայթակղությունից: