Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԵԽԽՎ հայկական պատվիրակության որոշ անդամներ զրուցեցին լրագրողների հետ:
Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ընդհանուր ներկայացրեց իրավիճակը` ասելով, որ ԵԽԽՎ օրակարգում եղած երկու զեկույցներն էլ շատ զգայուն են եղել Հայաստանի ու Արցախի համար, և դրանցից մեկը, ցավոքն ընդունվեց: Ամեն դեպքում` նա բարձր գնահատեց հայկական պավիրակության անդամների ակտիվ աշխատանքը Ստրասբուրգում:
«Ցավում եմ, որ ձայները չբավականացրեցին, և մենք չկարողացանք վնասազերծել նաև Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ երկու զեկուցողներն էլ ունեցել են հստակ դիրքորոշում, որ պետք է գրեն այդ զեկույցները` առանց ԼՂ այցելելու, ուստի երկու զեկույցներն էլ մտան շրջանառության մեջ կանոնակարգի խախտումներով:
Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության աշխատանքի քննադատությանը, Հերմինե Նաղդալյանի համոզմամբ` այդ բոլոր քննադատությունները սիրողական են ու մակերեսային, քանի որ քննադատողներն անգամ ԵԽԽՎ աշխատանքների կառուցվածքին ծանոթ չեն: Ի պատասխան այն քննադատություններին, թե ինչպես թույլ տվեցին, որ այդ զեկույցները մտնեն շրջանառության մեջ, նա նշեց, որ զեկույցը ներկայացվում է քաղաքական հանձնաժողովին նիստից մեկ շաբաթ առաջ: Իսկ մեկ ամսվա աշխատանքները տարվել են տեքստի խութերն ու սխալները պատվիրակներին ներկայացնելու ուղղությամբ:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, թե «Սարսանգի վերաբերյալ զեկույցը Սարսանգի մասին չէր», Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ, իրավամբ, Սարսանգի վերաբերյալ զեկույցը ոչ թե Սարսանգի ջրամբարի, ջրի մասին էր, այլ քաղաքական նպատակներ հետապնդող զեկույց էր:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԵԽԽՎ-ում մեկ խմբակցություն է կողմ քվեարկել հակահայ զեկույցների օգտին, որի անդամ էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ նախագահի տեղակալը նշեց. «ԵԽԽՎ պատվիրակները քվեարկում են իրենց կամքի ու խղճի մտոք: Կան պատվիրակներ, որոնք կողմնորոշվում են քաղաքական խմբի դիրոքորոշումներով: Չեմ կարող որևէ մեկին մեղադրանք ներկայացնել, ուղղակի այդ խմբում քննարկումներ են գնում և որոշակի մթնոլորտ է ձևավորվում, և որքան էլ մենք չենք սիրում «խավիարական դիվանագիտություն» եզրույթը, ես էլ չեմ սիրում, բայց տվյալ խմբի ղեկավարը ադրբեջանական լոբբիստ է»: