կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-27 10:22
Քաղաքական

Ծառուկյանի միակ խնդիրը

Ծառուկյանի միակ խնդիրը

Օրերս մի նեղ շրջանակում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի Սերժ Սարգսյանի հետ, իր միակ խնդիրն է՝ հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն ազատվի Տիգրան Սարգսյանից, որից հետո ԲՀԿ-ն կարող է և մտնել կոալիցիա. գրում է «Հրապարակը»:

 

«Ի դեպ, վերջին օրերին վարչապետ-ԲՀԿ պայքարը նորից սրվել է, և դա սկսվել է այն բանից, որ Տիգրան Սարգսյանի և Ծառուկյանի միջև եղել է պայմանավորվածություն, որ «տելեներով իրար չեն կպնելու», սակայն պայմանավորվածությունը խախտվել է, ու սկսվել են փոխադարձ հրետակոծությունները։ Դա է պատճառը, որ ԲՀԿ-ական լրատվամիջոցները հիշել են «Նաիրիտը», օֆշորը, սկսել են եթեր տալ կառավարության առջև ակցիաներ անողներին և անգամ փողոցներում են հարցում անում, թե՝ ձեր կարծիքով ինչ վիճակում է երկրի տնտեսությունը»,- գրում է թերթը։


Շարունակությունը կարդացե'ք թերթի այսօրվա համարում։