|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը արդարադատության նախարարի երկու նոր թեկնածուների է դիտարկում: Նրանք են՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը. վերջինս հեղափոխությունից հետո՝ 2018-2021 թվականներին, վարչապետի աշխատակազմի այդ ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն շուրջ մեկ ամիս է՝ չի կարողանում արդարադատության նոր նախարարի գտնել թիմի ներսից։ ՔՊ Վարչությունը երկու անգամ նիստ է արել, որպեսզի նոր նախարար ընտրի, սակայն՝ ապարդյուն, բոլոր թեկնածուներին մերժել է՝ կարողությունների բացակայության պատճառով: Նախարարի հիմնական թեկնածուները ՔՊ խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանը եւ Արմեն Խաչատրյանն են եղել, որոնց լոբբինգով զբաղվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: ՔՊ վարչությունը, սակայն, մերժել էր երկու թեկնածուներին էլ:
Հիմա, փաստորեն, ՔՊ-ն նախարար է փնտրում կուսակցությունից դուրս, որպեսզի պրոֆեսիոնալների գտնի»: