կարևոր
712 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-24 22:17
Հասարակություն

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում Վանաշեն-Ոսկետափ ճանապարհին տեղի ունեցած պատահարից

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում Վանաշեն-Ոսկետափ ճանապարհին տեղի ունեցած պատահարից

Հոկտեմբերի 24-ին, ժամը 17:36-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1986 թ.), «Opel» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2004 թ.) և «Chery» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 2004 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ե. Կ.-ն (ծնված 1986 թ.), Ս. Ֆ.-ն (ծնված 2000 թ.) և Գ. Ս.-ն տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։