կարևոր
190 դիտում, 3 ժամ առաջ - 2024-10-24 19:17
Հասարակություն

Ահաբեկչության հետ կապված՝ Թուրքիայի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Ահաբեկչության հետ կապված՝ Թուրքիայի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակումից հետո ամբողջ երկրով մեկ ուժեղացվել են անվտագության միջոցառումները։

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ օդանավակայաններում նախազգուշական միջոցները հասցվել են նարնջագույն տագնապի մակարդակի՝ կապված Թուրքիայի կողմից ահաբեկչական կազմակերպություններ համարվող կազմակերպությունների կողմից օդանավակայանների վրա հարձակումների պլանների հետ:

Մասնավորապես Սաբիհա Գյոքչենի և Ստամբուլի օդանավակայանի մուտքի և ելքի մոտ ուժեղացվել է անվտանգությունը։