|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում է ուղարկել՝ հարցնելով, թե հոկտեմբերի 21-ի դրությամբ պետական բյուջեից որքա՞ն գումարով են պարգևատրվել Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները։
Մարզպետարանից պատասխանել են․ «Հոկտեմբերի 21-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 56․045․ հազար դրամի պարգևավճարներ»։
«Աշխատանքային ո՞ր նվաճումների, ձեռքբերումների համար են պարգևատրվել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետի աշխատակազմի աշխատողները։ Նիկոլ Փաշինյանը արտերկրից նոր վարկեր է վերցնում, որ վատ աշխատող պետական պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի»,- գրել է լրագրողը։