Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական գործընթացների վրա նախընտրական ազդեցությունն աստիճանաբար թափ է համարվում:
Շատ ուժերի, գործիչների դեպքում, Հայաստանին վերաբերվող առանցքային խնդիրների դիսկուրսը ծավալվում է բացառապես նախընտրական տրամադրությունների համատեքստում:
Շատերի համար խնդիրը փաշինյանական իշխանությունը չէ, այլ պարզապես մանդատ ունենալը կամ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվելը:
Նաև սրանով է պայմանավորված, որ տարբեր փուլերում իշխանության դեմ ծավալվող շարժումներին, գործընթացներին կամ չեն սատարել, կամ դա ունեցել է խորհրդանշական բնույթ. իրենք էլ սեփական նախաձեռնությամբ որևէ լուրջ պրոցես չեն ձեռնարկել:
Վերջին շրջանում 2-րդ ու 3-րդ նախագահների դեմ նկատվող արշավների հիմքում ևս ընտրական գործընթացներն են, որոնք սարերի հետևում չեն:
Իհարկե քիչ բացառություններով, կան խմբեր կամ գործիչներ, որոնց` արշավների մասնակցությունն այլ պատճառներ ունի, սակայն հիմնական խնդիրը ներքաղաքական դաշտում տեղի ունեցող տրանսֆորմացիաներն են:
Մեծ թվով քաղաքական միավորներ մի կողմ են դրել գործող իշխանությանը և պայքարը տեղափոխել ներընդդիմության հարթություն:
Մի մասի վերահսկողությունը գործող կառավարչի ներքո է, ոմանք մոլորյալ են, որոշներն էլ շարժվում են այն հույսով, որ իրենց կնկատեն ու քաղաքական գործարք կառաջարկեն:
Քչերն են, ովքեր վերլուծել կամ վերլուծում են իրավիճակը, փորձում աշխատել հանրության լայն խմբերի հետ և ուժերի հիմնական կենտրոնացումն ապահովել չարիքի իշխանության հեռացման ուղղությամբ»: