կարևոր
11242 դիտում, 4 շաբաթ առաջ - 2024-10-24 15:39
Տարածաշրջան

«Վրացական երազանքը» մարտի է դուրս գալիս Արեւմուտքի հետ

«Վրացական երազանքը» մարտի է դուրս գալիս Արեւմուտքի հետ

Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մոտենալուն պես, ինչպես եւ ենթադրվում էր, երկրում սկսեց ակտիվանալ այսպես կոչված բողոքի շարժումը: Ըստ արտաքին դիտարկումների՝ այն այնքան զանգվածային չէ, որքան ենթադրում էին որոշ արեւմտյան փորձագետներ։ Այսպիսով՝ Թբիլիսիում ընդդիմության վերջին «երթը» հավաքեց 50 հազարից մի փոքր ավելի մարդ, եւ, ըստ ընդդիմության ներկայացուցիչներից մեկի հայտարարության, ժողովրդին հավաքեցին այնքան, որքան կարողացան հավաքել»: Մյուս կողմից՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, այնուամենայնիվ, չհաջողվեց ընդդիմության հետ տեղեկատվական-քաղաքական նախընտրական բանավեճը պահել արեւմտյան պարադիգմում, եւ ամեն ինչ սկսեց հանգել «Վրաստանի համար Արեւմուտքի եւ Ռուսաստանի ճակատամարտի» բանաձեւին, ինչը սկսեց ընդլայնել Թբիլիսյան իրադարձությունների քաղաքական հորիզոնները:

Ընդդիմության օգտին չէ նաեւ արտաքին ֆոնը, կապված այն բանի հետ, որ Մոլդովայում գործող նախագահ Մայա Սանդին չհաջողվեց առաջին փուլում հաղթանակ տանել։ Ավելին, այդ երկրի քաղաքացիների 56 տոկոսը դեմ է արտահայտվել ԵՄ-ին երկրի անդամակցությանը։ Մեկնաբանելով իրավիճակը՝ ամերիկյան Politico պարբերականը գրեթե վստահություն է հայտնում․ «մոլդովական սինդրոմը կարող է տեղափոխվել Վրաստան, որը նույնպես դուրս է թռչում Արեւմուտքի ուղեծրից»: Միեւնույն ժամանակ, այդ գործոնը կարող է «խստացնել քաղաքական պայքարը Վրաստանում, որն արդեն վերածվում է տարածաշրջանային աշխարհաքղաքականության ոլորտի»: Առավել եւս, որ ընդդիմությունը գլխավորող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վստահեցնում է․ «հոկտեմբերի 26-ի ընտրությւոնները պետք է նախանշեն իշխանության ժողովրդավարական փոխանցումը»: Բայց ինչպե՞ս:

Վրացի փորձագետ Վլադիմիր Ցխեվեդիանին իրադարձությունների հնարավոր զարգացման մի քանի սցենար է նախանշում։ Առաջին, քիչ հավանական. Ընտրություններում հաղթում է ընդդիմությունը։ Զուրաբիշվիլին ձեւավորում է այսպես կոչված «տեխնիկական կառավարւթյուն», հայտարարվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ «Վրցական երազանքը» խորհրդարան անցնելու ոչ մի շանս չի ունենա: Վրաստանում բոլոր «ոչ եվրոպական» քաղաքական գործիչները «մաքրվում են» իշխանությունից։ Վրաստանը կմիանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին եւ կանցնի կտրուկ հակռուսական քաղաքականության։

Երկրորդ սցենարը, ավելի հավանական է: Ընտրություններում հաղթում է «Վրացական երազանքը»,աբյց ընդդիմությունը ընտրությոնների արդյունքները հայտարարում է կեղծիք: Զուրաբիշվիլին, որպես երկրի նախագահ, հայտարարում է «իշխանության ամբողջության փոխանցման» մասին այսպես կոչված «տեխնիկական կառավարույանը», եւ ընդդիմությունը սկսում է խորհրդարանի եւ կառավարական շենքերի գրոհը: Միեւնույն ժամանակ, երկրի առանձին շրջաններ հայտարարում են «տեխնիկական կառավարության»  «ճանաչման» մասին եւ պահանջում են «արտաքին օգնություն»: Հայտնվում է «երկրորդ ճակատ», բայց արդեն վրացական պետականության փլուզման պայմաններում։ Նման սցենար արդեն փորձարկվել էր 2014 թ-ի սկզբին Ուկրաինայում «Եվրամայդանի» ժամանակ։ Սակայն «Վրացական երազանքի» կառվարությունը կփորձի կանխել իրադարձությունների նման ընթացքը, իսկ իրավապահ մարմինները կչեզոքցնեն խորհրդարանը ուժով զավթելու փորձերը, բողոքի ակցիաները սկսում են հանդարտվել, իսկ «տեխնիկական կառավարությոնը «օրենքից դուրս կհայտարարի: Զուրաբիշվիլիին դատական պատասխանտվության կենթարկեն։ Անցկացվում է նոր գումարման խորհրդարանի նիստը, «Վրացական երազանքը» ձեւավորում է նոր կառավարություն:

Ընտրություններում սահմնադրական մեծամասնություն ստանալու դեպքում իրավիճակը կարծես թե պարզեցվում է։ Բայց եթե ընդդիմությունը շարունակի պահպանել իր ազդեցությունը նոր պատգամավորական մանդատների միջոցով, հնարավոր է կոալիցիոն գործողությունների, այսպես կոչված, հիբրիդային միջանկյալ, բայց ժամանակավոր սցենար: Առայժմ ընդդիմությունից 5 տոկոսի շեմը հաղթահարել եւ խորհրդարան անցնել հաստատ կկարողանան երկու կոալիցիաներ։ Առաջինը արեւմտամետ «Ուժեղ Վրաստանն» է, որի կորիզը «Լելո Վրաստանի համար» կուսակցությունն է, որը ստեղծվել է երկրի խոշորագույն բանկերից մեկի՝ TBC Bank-ի հիմնադիրներ Մամուկա Խազարաձեի եւ Բադրի Ջափարիձեի կողմից։ Խորհրդարան կարող է անցնել նաեւ Պահպանողական կուսակցությունների եւ շարժումների միավորումը՝ ներառյալ ծայրահեղ աջերը: Նրանք ընտրություններին գնում են «Վրաստանի հայրենասերների դաշինքի» կուսակցական ցուցակով։ Բացի այդ, Վրաստանի խորհրդարան մտնելու հնարավորություն ունի կամ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսկցությունը, կամ «Գիրչի՝ նոր քաղաքական կենտրոն» կուսակցությունը:

Այդ ժամանակ Արեւմուտքը տակտիկապես փոխում է իր քաղաքականությունը եւ անցնում «Թբիլիսիի երկարատեւ քաղաքական պաշարմանը»։ Բայց այս ամենը տեսություն է: Ինչպես գործնականում դժվար է ասել:

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի