|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ռուսաստանը դիտարկում է որպես ԵՄ կողմից Մոսկվայի ջանքերը հետ մղելու ու հարաբերությունների կարգավորմանը միջամտելու փորձ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցավոք, այստեղ մենք տեսնում ենք Եվրամիության հերթական փորձը՝ որևէ կերպ միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, դուրս մղելու մեր երկրի միջնորդական ջանքերը։ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»,-ավելացրել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում: