|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ և այս երկրի նախկին արտգործնախարար Մոհամմադ-Ջավադ Զարիֆը Կովկասի խնդիրներին նվիրված համաժողովին հայտարարել է, որ իսրայելական ներկայությունն արհեստածին Ադրբեջանում նպատակ է հետապնդում «զոհաբերելու» այս կազմավորումը՝ վերածելով այն Թել-Ավիվի համար անվտանգության վահանի։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ընդամենը ամիսներ առաջ Բաքվի բարբարոսական վարչախումբը Հայաստանի վրա քարոզչական և հոգեբանական ճնշում գործադրելու պիղծ գործելաոճով անընդմեջ թմբկահարում էր այն լկտի սուտը, թե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, իբր, ադրբեջանցի է, մինչդեռ հենց նրա կառավարության կարևորագույն հարցերով փոխնախագահը խոսում է արհեստածին Ադրբեջանի «զոհաբերության» մասին։
Դիվանագիտական լեզվից թարգմանաբար՝ նման բարձրաստիճան և փորձառու իրանցի պաշտոնյայի այս հայտարարությունը գրեթե ուղղակիորեն նշանակում է, որ Իրանը Իսրայելին հակադարձելու իր սցենարներում ունի նաև արհեստածին Ադրբեջանի չեզոքացման բաղադրիչ, որն ընդգրկում է ոչ միայն դիվանագիտական գործիքակազմ»,- գրել է նա։