կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 12:55
Առանց Կատեգորիա

Իմ միակ սերը ծնվեց իմ միակ ատելությունից

Իմ միակ սերը ծնվեց իմ միակ ատելությունից

- Ես երբեք չեմ ստում,- ասացի:- Գոնե ոչ նրանց, ում չեմ սիրում:

Էն Ռայս

 

Մեր կրոնը բավարարում է, որպեսզի մեզ ատեն, իսկ սիրելու համար չի բավարարում:

Դեյվիդ Միտչել

 

Ատելու համար միշտ ինչ-որ մեկը կգտնվի:

Ջորջ Հարիսոն

 

Սիրելու հականիշը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը:

Քրիստոֆեր Փայք

 

Մարդիկ ատում են այնպես, ինչպես սիրում են` առանց պատճառի:

Ուիլյամ Թեքերեյ

 

Ատելությունը մեռած է: Ձեզանից ո՞վ է ցանկանում գերեզման լինել:

Խալիլ Ժիբրան

 

Իմ միակ սերը ծնվեց իմ միակ ատելությունից:

Ուիլյամ Շեքսպիր

 

Նրանք, ովքեր ատում են, չգիտեն` ինչպես է պետք սիրել:

Փ. Ս. Քասթ

 

Մարդիկ ատում են, քանի որ դժվար է սիրել: Վերջինի համար նաեւ քաջություն է պետք:

Պրիմադոննա Անջելո

 

Ես քեզ սիրում եմ, քանի որ մենք միեւնույն բաներն ենք ատում:

Մորլի

 

Ես մեկ խնդիր ունեմ միայն` մարդկանց չեմ ատում: Նրանք ինձ մոտ զզվանք են առաջացնում, եւ ես ցանկանում եմ նրանցից հեռու մնալ: Ես ատելություն չունեմ: Ես փախուստի մեխանիզմ ունեմ:

Չարլզ Բուկովսկի

 

Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ