կարևոր
6877 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-25 11:33
Տարածաշրջան

Չեմ մոռանա սրա հայտարարությունը. Վրաստանի Հայ Համայնքի ներկայացուցիչը՝ Մ. Սահակաշվիլու մասին

Չեմ մոռանա սրա հայտարարությունը. Վրաստանի Հայ Համայնքի ներկայացուցիչը՝ Մ. Սահակաշվիլու մասին

Միանշանակ գնալու եմ ընտրություններին և ընտրելու եմ այն ուժը, որը իմ համոզմամբ ի վիճակի է դիմակայել այն դժվար օրերին, որոնք դեռ առջևում են։ Այս մասին գրել է Վրաստանի Հայ Համայնք կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը:

«Իհարկե, շատերի նկատմամբ ունեմ շատ հարցեր, բայց երբեք ինձ թույլ չեմ տա մոռանալ այն, թե որ ուժը ոնց պահեց իրեն 2020 թվին, չեմ մոռանա սրա հայտարարությունը ու նաև չեմ մոռանա «Մթավարիի» դիմաց մեր արդար ցույցից հետո Սաակաշվիլու բորբոքված հարցազրույցը Գվարամիային, որը նույնպես աջակցեց Ադրբեջանին։ Բայց մի բանում Միշայի հետ համաձայն եմ, Վրաստանի ճակատագիրը որոշվում է այս ընտրություններում։ Իսկ լինել-չլինելուն ինչ վերաբերվում է, համոզված եմ, որ նաև Հայաստանի լինել-չլինելուց է կախված Վրաստանի լինել-չլինելու հարցը։

Միանշանակ գնալու եմ ընտրություններին և ընտրելու եմ այն ուժը, որը իմ համոզմամբ ի վիճակի է դիմակայել այն դժվար օրերին, որոնք դեռ առջևում են»։