Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.
«Արցախում սա 2010 թվականին իմ վերջին պաշտոնական այցն էր։ Լավագույն ընկերներս են՝ Արցախի գլխավոր դատախազն ու գերագույն դատարանի նախագահը. երկուսն էլ նախկինում եղել են նաև արդարադատության նախարար։
Արթուրի և Նարինեի մեծությունը նաև նրանումն է, որ ոչ միայն չխզեցին ինձ հետ մարդկային պարզ հարաբերությունները, այլև ինձ պաշտոնանկ անելուց հետո դարձան էլ ավելի ուշադիր, մինչդեռ՝ հայաստանյան շատ ընկերներ ընդգծված զգուշավորությամբ էին շփվում։
Տարիներ անց, երբ Գերագույն Հոգևոր խորհրդի արտագնա ժողովից ազատ ժամանակ, Պարգև Սրբազանի խնդրանքով հանդիպում ունեցա արցախյան դպրոցականների հետ, ավարտին միայն մի հարց տվեցին. «Իսկ պատերազմ կլինի՞»։ Սիրելիներս, ես Ձեզ չխաբեցի, ուղղակի ինքս էլ չէի կարող հավատալ այսպիսի նենգ ու դիվային իրադարձությունների։
Ցավում եմ, որ այսչափ անզոր գտնվեցինք, Դուք արժանի չէիք այս ամենին։
Աստված պահապան արցախցիներին, ես դեռ հավատում եմ ....»: