|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահի թեկնածուների հայտարարությունները կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել մեր շահերի առաջ մղման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի/Հարիսի օրոք՝ հայաթափվեց։
Այս ամենն ուղորդվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության քննադատական հայտարարություններով, բայց զրո հստակ գործողություններով: Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի:
Այդուհանդերձ, թեկնածուների հայտարարություններն ու դիրքորոշումները կարևոր են:
Դրանք հիմք են ստեղծում ապագայում ցանկացած թեկնածուի հետ աշխատելու համար՝ հայկական օրակարգը առաջ մղելու համար, այդ թվում էթնիկ զտումների ճանաչման և դատապարտման տեսանկյունից:
Հասկանալի է, որ թեկնածուների հայտարարությունները նախընտրական բնույթ են կրում և բացարձակ ոգևորվելու կարիք չկա: Սակայն, այս հայտարարությունները վաղը կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել Վաշինգտոնում մեր շահերի առաջ մղման համար», - գրել է նա: