կարևոր
871 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-25 20:35
Հասարակություն

Արցախի թեմի առաջնորդը Սուրբ Էջմիածնի Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար

Արցախի թեմի առաջնորդը Սուրբ Էջմիածնի Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար

Ս․թ․ նոյեմբերի 10-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Այդ մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից․

«Պատարագի ավարտին կկատարվի աղոթք գերիների վերադարձի համար։

Պատարագի սկիզբ՝ ժամը 11։00։

Սիրով հրավիրում ենք բարեպաշտ մեր ժողովրդին իրենց մասնակցությունը բերելու Սուրբ և Անմահ Պատարագին, ինչպես նաև միասնաբար աղոթելու գերյալ մեր հայրենակիցների վերադարձի համար»,- նշվում է Արցախի թեմի տարածած հաղորդագրության մեջ։