կարևոր
4492 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-29 10:49
Քաղաքական

Միակ խելացի մարդը

Միակ խելացի մարդը

Սեպտեմբերի 26-ին Հ1 հեռոստաալիքի եթերում հայտարարելով, որ իր մոտեցումները արմատապես տարբեր են, Լ․ Տ․ Պոտրոսյանը փաստորեն կասկածի տակ դրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ ու ԱՀ հինգ նախագահների ձևաչափով հանդիպումների հեռանկարը։ Նաև պարզ չդարձավ՝ հարցազրույց տալու քայլը համաձայնեցրե՞լ էր մյուսների հետ, թե՞ դարձյալ գործը վիժեցնելու նպատակ ուներ։

ԼՏՊՆ բավարարված ինքնասիրությամբ նախ տեղեկացրեց, որ Կաթողիկոսը ԵԿԵԼ Է ԻՐ ՄՈՏ՝ հանդիպում կազմակերպելու խնդրանքով։

Ինքն այդ հանդիպմանը գնացել է պատրաստված՝ իր հետ տանելով գրավոր առաջարկ, որը, ինչպես պարզվեց, չի պատրաստվում փոխել։

Այդ հարցազրույցից ակնհայտ դարձավ, որ․

1․ԼՏՊ-ն անվերապահորեն պաշպանում է Նիկոլին և ոչ մի կերպ համաձայն չէ նրան իշխանությունից հեռացնելու տարբերակին, քանի որ ինֆորմացիային տիրապետում է միայն նա։
2․Հայաստանը պետք է ստորագրի կապիտուլյացիոն պայմանագիր Ադրբեջանի և Թուրքիայի հետ։
3․Ով էլ գա, պետք է ստորագրի նույն պայմանագիրը, գուցե եղածից ավելի վատը։
4․Այդ պայմնագրում Արցախի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Արցախի հարց այլևս գոյություն չունի (այս բառերն ասելիս նրա դեմքից երանություն էր ճառագում)։
5․Նիկոլի հետ այս ձևաչափով հաանդիպման նպատակը պետք է լինի մեկը՝ տեղեկանալ, թե ինչ լուծումներ են առաջարկում Հայաստանին, և օգնել նրան՝ հանգելու ճիշտ որոշման․ «Ես գիտեմ միայն, որ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին, իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք ինֆորմացիայի, որի միակ տերը Փաշինյանն է»,- ասաց ԼՏՊ-ն։

Վերոնշյլից բխում են հետևյալ բնական հարցերը․

Ա․Մի՞թե բացի նիկոլից ոչ ոք չի կարող հասկանալ Հայաստանին ներկայացված առաջարկների իմաստը։
Բ․ Ի՞նչ նպատակ է հետապնդում ԼՏՊ-ն՝ պաշտպանելով առնվազն երկու անգամ պարտված մարդուն և պնդելով, որ միայն նա պետք է լինի բանակցողն ու պայմանագիր ստորագրողը։
Գ․ Արդյո՞ք ԼՏՊ-ն չի վախեդնում, որ նոր բանակցողը կարող է ինչ-որ բան փրկել հոգուտ Հայաստանի։

ՀԳ 1։ Հարցազրույցի ընթացքում ԼՏՊ-ն չէր թաքցնում բավարարվածությունը ստեղծված վիճակից, որը կարելի է ձևակերպել այսպես․«Բա որ ասում էի, թե Արցախը պետք է տալ թուրքերին․․․ Հիմա տեսա՞ք, որ ձեր միջի միակ խելացի մարդը ես եմ»։

ՀԳ 2։ Հուսամ՝ այլևս խոսք չի կարող լինել ԼՏՊ-ի և նիկոլի միջև որևէ հակասության մասին։


Հայկազուն Ալվրցեան