|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Կ․Պոլսում գործող «Լուսավորիչ» երգչախումբը Բեյօղլուի (պատմական Բերա թաղամասը) Երեք խորան հայկական եկեղեցում հանդես կգա Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ։ Համերգը նվիրված է հանճարեղ երգահանի ծննդյան 155-րդ ամյակին։ Համերգին կմասնակցի նաև Կոմիտաս Վարդապետի չորրորդ աստիճանի ազգական Թամար Էսքենյանը։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթի կայքէջում հրապարակված լուրը։
Աղբյուրի համաձայն՝ Կոմիտասի ազգական Թամար Էսքենյանը ծնվել է Լիբանանում և փոքր հասակում տեղափոխվել Շվեյցարիա։ Թե՛ Թամարը և թե՛ նրա երկու կրտսեր եղբայրները երաժիշտներ են։
Թամար Էսքենյանը համերգի ժամանակ կնվագի շվի և սրինգ, ինչպես նաև՝ որոշ ստեղծագործություններ կերգի։ Համերգին կմասնակցեն նաև դաշնակահար Ռոբեր Դողանայը և թմբուկահար Սևան Կարապետյանը։
Աղբյուրը՝ Akunq.net
Թարգմանեց Մելինե Անումյանը