կարևոր
406 դիտում, 2 ժամ առաջ - 2024-10-25 22:31
Արցախ Սպորտ

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը ֆինանսական խնդիրներ և աջակցության կարիք ունի. ակումբի կոչ֊խնդրանքը` ֆուտբոլասերներին

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը ֆինանսական խնդիրներ և աջակցության կարիք ունի. ակումբի կոչ֊խնդրանքը` ֆուտբոլասերներին

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի ֆուտբոլասերներ և ոչ միայն,

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը ունի ձեր բոլորի աջակցության կարիքը։

Վերջին տարիներին մեր ակումբը, բոլորիս հասկանալի պատճառներով, ունի ֆինանսական խնդիրներ, սակայն մենք անում ենք առավելագույնը շարունակել մեր ելույթները Հայաստանի առաջնություններում` բարձր պահելով «Արցախ» անունը։

Մեր ակումբի տղամարդկանց թիմը հանդես է գալիս Առաջին խմբի առաջնությունում՝ այս պահին 3-րդ տեղում է, պայքարում է Պրեմիեր լիգայի ուղեգրի համար։

Աղջիկների թիմը Բարձագույն խմբում 3-րդ տեղում է, 9 թիմեր խաղում են մանկապատենական առաջնություններում։

Ձեր յուրաքանչյուր օգնությունը, թեկուզ 1000 դրամ, մեզ համար շատ կարևոր է, որը կօգնի մեզ շարունակել մեր պայքարի՝ հանուն մեր երկրապագուների, հանուն Արցախի։

Փոխանցում կարող եք կատարել նաև հետևյալ տվյալներով՝

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ

AMD։ 11817087278200

Լեռնային Արցախ Ֆուտբոլային ակումբ»: