Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հանդիպման հրավեր է ստացել եւ պատվիրակություն է ձեւավորելու՝ այդ հանդիպմանը մասնակցելու համար:
Մեր հարցին` արդյո՞ք ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի այդ հանդիպմանը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ դա չի բացառվում: «Հանդիպման գլխավոր նպատակի մասին խոսվել է Ազատության հրապարակում` Մարտի 1-ի հանրահավաքում, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հանդիպումը իշխանափոխության հասնելու համատեքստում արվող բազմաթիվ քայլերից մեկն է:
Լրագրողների դիտարկմանը, որ ժողովուրդը սպասում է ոչ թե կաբինետային հանդիպումների, այլ գործնական քայլերի, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, որ ավելի գործնական քայլեր դժվար է պատկերացնել:
Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ հանդիպումները ձգձգվեն մինչև հաջորդ նախագահական ընտրություններ, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Իսկ ցանկանո՞ւմ եք, որ այդքան ձգձգվի, եթե` ոչ, ուրեմն մենք հաշվի կառնենք դա»:
Պատասխանելով այն հարցին՝ ԲՀԿ-ն կդառնա՞ ընդդիմություն, նա կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ն վաղուց ընդդիմություն է: «Ես մի քիչ քաղաքագետ էլ եմ: Պարզ սկզբունք կա` ով չունի իշխանության լծակներ, իշխանություն չէ, ամբողջ աշխարհում համարվում է ընդդիմություն` անկախ այն բանից, թե ինքն իրեն ինչպես է անվանում: Մեզ համար կարևոր են գործողությունները, իսկ գործողություններով ԲՀԿ-ն ընդդիմություն է»,- ասաց նա: