կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-04 16:54
Քաղաքական

Ղզիկ. Լեւոն Զուրաբյանը` Հրայր Թովմասյանին

Ղզիկ. Լեւոն Զուրաբյանը` Հրայր Թովմասյանին

Yerkir.am-ը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ–ում բավականին բորբոքված և ձայնի բարձր տոնայնությամբ էր պատասխանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցապնդմանը։ Թե ինչո՞ւ էր Հրայր Թովմասյանն այդպես «առյուծ կտրել»`  «7օր» հարցին Լ. Զուրաբյանը պատասխանել է. «Գիտեք, ամենատգեղը ինձ համար միշտ եղել է ղզիկների ագրեսիվությունը»։

 

Լ. Զուրաբյանն, այդուհանդերձ, ավելացրել է, որ դա չվերագրենք կոնկրետ անձի, այլ ընդունենք որպես տեսական դատողություն։

 

ՀԱԿ-ի հարցապնդումը վերաբերում էր նաև հայտնի «օֆշորային» սկանդալին։ «Պարզվում է՝ Հրայր Թովմասյանն այնքան անգրագետ է, որ չգիտի՝ անմեղության կանխավարկածն իրավական եզրույթ է, և գործում է քաղաքացիների համար։ Բայց քաղաքական ոլորտում գործում է մեղավորության կանխավարկածը։ Դա նշանակում է, որ եթե ինչ-որ մեղադրանք է ներկայացվում հանրային անձին, քաղաքական գործչին, նա ի՛նքը կա՛մ պետք է արագորեն ապացուցի, որ մեղավոր չէ, կա՛մ պետք է հրաժարական տա,- ավելացրել է Լ. Զուրաբյանը,- ու այս մարդը, լավ, հասկացանք՝ իրավաբան է, բայց նաև նախարար է, և նշանակում է, որ պետք է ինչ-որ քաղաքական մտածողություն էլ ունենա։ Բայց մարդը այս պարզ ճշմարտությունները չգիտի և եկել է մեզ ԱԺ-ի ամբիոնից դասեր է տալիս»:

 

Շարունակությունը` այստեղ: