կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 08:48
Քաղաքական

Արա Աբրահամյանը մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Արա Աբրահամյանը մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանին

«Հրապարակ»-ի աղբյուրների տեղեկացմամբ` «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, որը տիկնոջ եւ որդու' Կարինի հետ նախագահական ընտրություններին հյուրընկալվել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի' Բարվիխայում, Պուտինի «դաչայի» հարեւանությամբ գտնվող տանը, մի քանի հրաշալի օր անցկացրել Մոսկվայում, Հայաստան էր վերադարձել գրպանը ոչ դատարկ. Արա Աբրահամյանը «քյորփին քաղաք» ճամփելուց, «թշերը պաչելուց» առաջ բավականին կլորիկ գումար էր դրել նրա գրպանը, վերջերս կրկին' մի քանի անգամ փորձել է հյուրընկալվել Արայի տանը եւ դեժավյու ապրել, որովհետեւ չի կարողանում հոգալ կուսակցության ծախսերը, նույն պատճառով էլ փակվում է ՌԱՀԿ-ն, սակայն Արա Աբրահամյանը մերժել է: Թերթի աղբյուրը դա բացատրում է այսպես. «Պուտինի խորհրդական, նրա վստահված անձ Ա. Աբրահամյանը չի կարող ամերիկյան խաղեր տվող Րաֆֆի Հովհաննիսյանին օգնել»: