|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով Վարդան Սեդրակյանի երեկվա ակնարկը, թե ինքը բավարար հիմքեր ունի պնդելու, որ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել եւ իրականացվել է Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում բուռն գործունեություն ծավալած մասոնական կազմակերպության միջոցով, որի անդամն են նաև Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա հայրը, հայտարարեց, որ սուտ վկայության համար էպոսագետը պետք է պատասխան տա դատարանի առջև:
«Ես երբեք մասոնական կազմակերպության անդամ չեմ եղել և որևէ կապ չեմ ունեցել նման որևէ կառույցի հետ: Ես պատրաստ եմ պատասխանել դատախազության հարցերին»,- նշեց նա և անկեղծացավ, որ ժամանակին առնչություն ունեցել է էպոսագետի հետ:
«Սեդրակյանը եղել է իմ ամենամտերիմ գործընկերոջ` Անահիտ Բախշյանի աշակերտը: Նա է մեզ ծանոթացրել: Սեդրակյանն այդ ժամանակ էպոսի ինչ-որ հերոսի հետ էր փորձում ինձ համեմատել»,- նշեց Հովհաննիսյանը, բայց չցանկացավ ասել, թե կոնկրետ ո՞ր հերոսի: