կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-22 22:07
Առանց Կատեգորիա

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ. Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին

Տարբեր խոսակցությունների ու շահարկումների առարկա դարձած այն հարցին, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, Ազատության հրապարակում մարտի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ չմոտեցավ ողջունելու Րաֆֆի Հովհաննիսյանին, Լեւոն Տեր- Պետրոսյանը մեր թղթակցին պատասխանեց. «Որովհետեւ դա հակասում է  քրիստոնեական իմ սկզբունքներին: Քրիստոնեությունն ինձ համար կրոն լինելուց առաջ կամ դրանից առավել բարոյական կոդեքս է: Իսկ այդ կոդեքսը կտրականապես մերժում է քրիստոնեական առաքինությունների` բարեպաշտության, ողորմածության, խոնարհության, հեզության, բարեգործության, այդ թվում նաեւ` ծոմապահության ցուցադրականությունը:

 

Երբ առաքինությունն ի ցույց է դրվում, դադարում է առաքինություն լինել: Մասնավորապես` ծոմապահության մասին Հայոց եկեղեցու ամենահեղինակավոր հայերից մեկը` Հովնան Մանդակունին, դեռեւս 5-րդ դարում ասել է հետեւհյալը. «Սատանան կործանում է թե' ծոմապահին, թե' նրա պահքը, երբ մարդ իրեն ուրիշներից վեր է դասում ու ցանկանում, որ իր ժուժկալությունը թմբկահարվի այլոց կողմից, եւ մարդիկ տեղյակ դառնան ու հիանան իր տոկունությամբ: Այսպիսի պահքը ոչ թե մաքրում ու արդարացնում է, այլ պղծում եւ կործանում» («Մատենագիրք Հայոց», Ա, էջ 1170):

 

Ցանկության դեպքում կարելի է հարյուրավոր նման օրինակներ բերել հայ եւ համաշխարհային եկեղեցական մատենագրությունից:

 

Ինչեւէ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային ծոմապահության փոխարեն կոնկրետ քաղաքական պահանջներով հացադուլ հայտարարեր, ես ոչ միայն կողջունեի, այլեւ լիակատար զորակցություն կհայտնեի նրան»: