|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությանը:
ՀԱՍԿ Կենտրոնական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ճակատագրական ճամփաբաժնի առջեւ: Շարունակել վերջին տարիներին վարվող քաղաքականությունը` նշանակում է երկիրը հասցնել վերջնական կործանման: Ուստի նոր ճանապարհի ընտրությունը հայրենիքի փրկության միակ հնարավորությունն է: Իսկ նոր ճանապարհով կարող են առաջնորդել միայն նոր մտածողությամբ նոր իշխանությունները:
Այս պահին ստեղծված իրավիճակի եւ առկա իրողությունների պայմաններում մեր համոզմամբ նորի` մեզ բոլորիս անչափ անհրաժեշտ ապահով եւ անվտանգ հայրենիքի,ազատ եւ բարեկեցիկ կյանքի,հիրավի նոր եւ արդար Հայաստանի, որակյալ եւ կենսունակ պետության երաշխավոր կարող է լինել միայն ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, բնականաբար`որոշակի ծրագրերի եւ որոշակի թիմի առկայության պայմաններում:
Ուստի, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն իր պատրաստակամությունն է հայտնում առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը եւ իր ունեցած հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրա հաղթանակին»: