|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բանավոր դիմումի համաձայն` ՀՀ ոստիկանապետի հրամանով փետրվարի 19-ից կազմակերպվել է նախագահի թեկնածուի բնակության վայրի շուրջօրյա անվտանգության ապահովում:
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը պաշտպանության կարիք չունի, ոստիկաններին դիմել է իր կնոջ և զավակների անվտանգության համար:
Նա նշեց, որ մտադիր չէ վատնել պետության միջոցները, և եթե ոստիկանությունը երաշխավորում է իր ընտանիքի անդամների անվտանգությունը, կարող է այլևս հսկողություն չիրականացնել: