|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:
ԵՐԿԻՐ-ի թղթակցի հետ զրույցում Ր. Հովհաննիսյանը նշեց, որ դեսպանը հետաքրքրվել է իր առողջությամբ, նաեւ հացադուլ հայտարարելու շարժառիթներով եւ դրա հետեւանքների վերաբերյալ Րաֆֆիի պատկերացումներով: Դեսպանը ողջունել է վրանի տեղադրումը `թեկուզ 10 օր պայքարից հետո:
Ի դեպ, ակտիվություն է նկատվում պատգամավորների այցելությունների առումով. եթե մինչեւ ԱԺ նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելը վերջինիս այցելում էին միայն ընդդիմադիր պատգամավորները, ապա Հովիկ Աբրահամյանի այցը, կարծես, թույլտվություն լիներ իշխանական պատգամավորների համար: Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ է Դավիթ Հարությունյանը: