կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-28 22:50
Արցախ

Արցախից՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

Արցախից՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

«Բարձր գնահատելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» ակցիայի նշանակությունը հայ հանրության բարոյական առողջացման, երկրի ճակատագրի հանդեպ համատեղ պատասխանատվության ու յուրաքանչյուրիս կողմից այդ գործին նվիրաբերվելու անհրաժեշտության գիտակցման գործում, նկատի ունենալով պարոն Հովհաննիսյանի հետևողական գործունեությունը նորանկախ Արցախի Հանրապետության ճանաչման գործում և գիտակցելով նշյալ նպատակներին հասնելուն միտված բոլոր ուղիների ու եղանակների կիրառման անհրաժեշտությունը, նաև մտահոգված լինելով ճանաչված ու հարգված քաղաքական գործչի առողջությամբ ու հետագա ճակատագրով՝ առաջարկում և խնդրում ենք նրան դադարեցնել հացադուլը և համատեղ ջանքերով շարունակել երկու հայկական պետականությունների լավագույն ապագայի համար գործունեությունը»,- նշվում է  արցախցի մի խումբ գործիչների` այսօր տարածած կոչում:

Կոչի տակ ստորագրել են Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը, «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը, Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, Մարտակերտի բնակիչ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Ներսես Օհանջանյանը, Հադրութի բնակիչ, Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ Գագիկ Ավանեսյանը, Բերձորի բնակիչ, ՀՀ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Կյուրեղյանը: