Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ձեր տեղը երեւում է խորհրդարանում, եւ ես հորդորում եմ Ձեզ վերադառնալ խորհրդարան»,- ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` այցելելով Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ խորհրդարանն ավելի լավ ամբիոն է խնդիրներ բարձրացնելու համար, եւ որ այս քառօրյայում քննարկվել է Ընտրական օրենսգրքի նախագիծը, եւ լավ կլիներ, որ ընդդիմադիր «Ժառանգությունն» իր առաջարկությունները հնչեցներ այդ կարեւոր նախագծի մասին։
Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց այցի համար եւ ԱԺ նախագահի հեռանալուց հետո լրագրողներին ասաց, որ հազիվ թե նրա հորդորներին տեղի տա. «Ազատության ծոմը շարունակվում է Ազատության հրապարակում»։