Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջև տեղի ունեցած միջադեպը, նշեց, որ այն կապված է եղել Վոլեյբոլի ֆեդերացայի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի առաջադրման հետ:
«Տղամարդկային բանավեճ է տեղի ունեցել, երկուսն էլ իրենց կարծիքներով կոռեկտ ձևով հեռացել են»,-ասաց նա և հավելեց, որ խնդիրը կապված է եղել նաև Սպորտի նախարության գործառույթների հետ: Նրա խոսքով` քաղաքական գործիչների միջեւ բացառված չէ, որ վեճի առիթներ լինեն և նյարդերը տեղի տան:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը տեղյակ եղե՞լ է միջադեպի մասին, Մարգարայանը պատասխանեց. «Կարծում եմ, բոլորն են տեղյակ»: