կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-24 21:01
Քաղաքական

Ինձ թվում է, ՀՔԾ-ում տեղյակ չեն, որ Միհրան Պողոսյանի գործը կարճվել է. Էդիկ Բաղդասարյան

Ինձ թվում է, ՀՔԾ-ում տեղյակ չեն, որ Միհրան Պողոսյանի գործը կարճվել է. Էդիկ Բաղդասարյան

Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է արել, որում մասնավորապես ասվում է. «Ինձ թվում է, ՀՔԾ-ում տեղյակ չեն, որ Միհրան Պողոսյանի գործը կարճվել է։ ՀՔԾ-ից չենք կարողանում կարճման որոշումը վերցնել, երեւի դեռ տեքստն իրենց չի հասել»։

Հայտնել ենք, որ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե Պողոսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է: Հայտարարության մեջ նշվում է. «Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների և Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական «LGT» բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետևաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի և՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին»։

Հիշեցնենք, որ օֆշորային գործարքների վերաբերյալ սկանդալային հրապարակումներից հետո ԴԱՀԿ ծառայության պետը հրաժարական տվեց` հայտարարելով, որ ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Հարկ է նշել, որ սկանդալային հրապարակումները Hetq.am կայքինն էին:

Այս ընթացքում Միհրան Պողոսյանն ակտիվորեն գովազդում է իր ղեկավարած «Քեթրին» ՀԿ-ն ու ՀԿ-ի կողմից իրականացված բարեգործական աշխատանքները, որպեսզի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: