Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով` խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում: ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, որ վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն տեսնում է Սերժ Սարգսյանին, նա ասաց, որ շատերն են այդ կարծիքը կիսում, ու ինքն անձամբ պատրաստ է այդ պաշտոնում առաջարկել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
«Մենք դեռ չենք անդրադարձել այդ հարցին։ Երբ քննարկումներ կազմակերպենք, ՀՀԿ յուրաքանչյուր անդամ պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին։ Երբ քննարկումներն ավատարվեն, կկայացնենք որոշում, ու այդ հարցին կանդրադառնանք։ Իրոք, կա նման ցանկություն, բավականին լրջանում է այդ հարցը, որովհետև մոտենում են օրերը»,- նշեց Բաղդասարյանը։
Նա հորդորեց չշտապել ու հետևություն չանել: «Ներկայումս պատրաստվում ենք ՀՀ նախագահի ընտրություններին, ու օրակարգում այդ հարցն է, որից անմիջապես հետո կքննարկվի վարչապետի հարցը»,- նշեց պատգամավորը։
Հարցին` ինքն անձամբ ո՞ւմ թեկնածությունը կառաջարկի, նա պատասխանեց. «Խնդրում եմ այդպիսի պրովոկացիոն հարցեր ինձ չտալ։ Ես գիտեմ՝ ում եմ ցանկանում, և ես գիտեմ, թե ում պետք է առաջադրեմ։ Կգա ժամանակը, կիմանաք»։