|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ինչպես հաղորդում է verelq.am-ը, ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Այս մասին այսօր հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ըստ Ծառուկյանի` որոշումը կայացվել է, քանի որ երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների վերաբերյալ իրենց և Արմեն Սարգսյանի տեսակետները համընկնում են.
«Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումներն ու պատրաստակամությունը ծանոթ են: Այսօր նա ասում է այն, ինչը մեր նպատակն ու ցանկությունն է` արտագաղթը դադարի, ներգաղթ լինի, մարդիկ վերադառնան, երկիր ներդրումներ արվեն և այլն»,- «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց նա:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Արմեն Սարգսյանն ունի հեղինակություն ու հարգանք և մնում է, որ կարողանա այն պահել: Իսկ դրա համար նաև պետք է տալ հնարավորություն Սարգսյանին իր խոստումները կյանքի կոչել: