կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-14 12:11
Քաղաքական

Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել, Վլադիմիր Պուտինն էլ չի արձագանքել. Զորի Բալայան

Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել, Վլադիմիր Պուտինն էլ չի արձագանքել. Զորի Բալայան

Պարզվում է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի նամակից Սերժ Սարգսյանը «բացարձակապես տեղյակ չի եղել»: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց հենց ինքը` Զորի Բալայանը: Հարցին` նամակը հրապարկելուց հետո էլ Սերժ Սարգսյանն իր հետ չի՞ կապվել, Բալայանը արձագանքեց` «Աբսալյուտնո»:

 

Պարզվում է` Բալայանի բաց նամակին չի արձագանքել նաեւ ինքը` հասցեատերը` Վլադիմիր Պուտինը: «Դեռ ոչ, չի արձագանքել...Ես նամակում էլ գրել եմ, որ եթե անգամ չարձագանքի էլ, ես այդ նամակը պետք է գրեի»,-շատ կարճ արձագանքեց Բալայանը:

 

Դիտարկմանը, որ տրամաբանորեն նամակը ոչ միանշանակ արձագանք է ստացել սոցիալական ցանցերում եւ առհասարակ, Զորի Բալայանը նշեց. «Դա բնական է ստեղծված իրավիճակում: Ես բաց նամակ ժամանակին գրել եմ Բրեժնեւին` Սերո Խանզադյանի, Սիլվա Կապուտիկյանի հետ , ես բաց նամակ գրել եմ Գարբաչովին...Լավ, վերջ...»:

 

Այլ հարցերի պատասխանել Բալայանը չցանկացավ, նշելով, որ զբաղված է:

 

Հիշեցնենք, որ Զորի Բալայանը բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ, ըստ էության, մի շարք փաստարկներ է բերել, ըստ որոնց` Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին՝ Գյուլիստանի պայմանագրով: Զորի Բալայանը Պուտինին, ըստ էության, կոչ է անում այցելել Ղարաբաղ եւ վերջապես այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս: