|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ՀՀԿ խմբակցության փակ նիստից հետո, մինչև արտահերթ նիստի մեկնարկը, ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չպետք է խոչընդոտեն նախաքննությանը: «Մենք համաձայնություն ենք տալիս։ ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը, և' քրեական գործի համար և' անձեռնմխելիությունից զրկելուն պետք է կողմ քվեարկի»,- ասաց նա։
Բաղդասարյանն ընդգծեց, որ կա անմեղության կանխավարկած, և Մանվել Գրիգորյանը, ինչպես նշել էր իր նամակում, թող ներկայացնի հակափաստարկներ։ «Թող փաստերը ներկայացնի, մենք կհետևենք փաստերին»,- նշեց նա։
Բաղդասարյանը զերծ մնաց գնահատականներ տալուց՝ նշելով, որ դա պետք է անեն համապատասխան իրավական մարմինները: «Անկախ նրանից՝ ով է այդ անձը, շատ անթույլատրելի է, որ նման բան է կատարվել»,- հավելեց նա։
Հարցին՝ արդյո՞ք նախկինում չգիտեր Մանվել Գրիգորյանի ամառանոցում եղածի պարունակության մասին, Բաղդասարյանը պատասխանեց. «Անակնկալ էր։ Զենք-զինամթերքից տեղյակ էի»։